Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ջուրը մեկ անգամից ավելի եռացնելը վտանգավոր է

Ջուրը մեկ անգամից ավելի եռացնելը վտանգավոր է

Ջուրը կյանքի աղբյուր է, որը կազմում է մեր օրգանիզմի 80%-ը (երեխաների մոտ` 90%-ը). այս է պատճառը, որ ջրի որակին պետք է ներկայացվեն առանձնահատուկ խիստ պահանջներ։

Ցավոք, այն ջուրը, որը հասնում է մարդկանց բնակարաններ ջրամատակարարման համակարգերի միջոցով,  իր բաղադրության մեջ պարունակում է ո՛չ միայն օգտակար հատկություններ, այլ նաև քլոր, զանազան բարդ միացություններ և վտանգավոր նյութեր, որոնք անգամ ժամանակակից զտիչները չեն հեռացնում։ Իսկ ստորգետնյա աղբյուրների ջրերը, ըստ մասնագետների,  հողի ներկայիս աղտոտման պայմաններում չեն երաշխավորում այն բյուրեղյա մաքրությունը, որով օժտված է ջուրը։

Ջրի վնասազերծման, դրա որակի կատարելագործման հիմնական մեթոդներից է եղել ու մնում՝ այն եռացնելը, որի շնորհիվ մանրէները սպանվում են, քլորի պարունակությունը նվազում է, ջուրը դառնում է  ավելի փափուկ։ Սակայն… եռացած ջրի բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ ծանր մետաղները չեն ոչնչանում ջրի նման մշակման արդյունքում, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են շփման մեջ մտնել այլ տարրերի հետ՝ վերածվելով խիստ վտանգավոր նյութերի։

Իսկ եթե նույն ջուրը մի քանի անգամ եռացնել, ինչը հաճախ անում են հատկապես  գրասենյակներում և միջոցառումների ժամանակ, ապա այդ վտանգավոր նյութերի կոնցետնտրացիան մեծանում է ամեն անգամ, իսկ թթվածնի օգտակար միացությունների քանակը նվազում՝ հասնելով նվազագույնի։ Այլ կերպ՝ «կենդանի» և օգտակար ջուրը վերածվում է «մեռած» և վտանգավոր ջրի։

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. vodainfo.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ